Կաթողիկոս. Ուխտագնացություններն առիթ են ստեղծում միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված![]() 12 հուլիսի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու Գուրկի թեմի առաջնորդ եպիսկոպոս Ալոյս Շվարցի, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: Ողջունելով ուխտավորների այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման այցելությունները նպաստում են ոչ միայն փոխճանաչողությանը, այլև երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացմանն ու մշակույթների հարստացմանը: Նորին Սրբությունն իր խոսքում կարևորեց ուխտագնացությունների դերը քրիստոնյայի կյանքում` ընդգծելով, որ դրանք առիթ են ստեղծում միասնաբար աղոթք բարձրացնելու առ Աստված` ժողովուրդների բարօրության, աշխարհի խաղաղության և Քրիստոսի Եկեղեցու առաքելության արդյունավորման համար: Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես իր շնորհակալությունը հայտնեց Ավստրիայի կաթոլիկ կարդինալ Շոնբոռնին այն աջակցության համար, որի շնորհիվ Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները հնարավորություն են ստանում իրենց ուսումը շարունակելու Ավստրիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը, հասարակական կյանքում Եկեղեցու դերակատարությանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական ծրագրերին ու գործունեությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |