Կարևորվում են արաբախոս սիրիահայերի լեզվի, կրթության, աշխատանքի և բնակության հարցերը![]() 12 հուլիսի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հայաստանի Կենտրոնական Բանկի անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացված՝ սիրիահայ հաշվապահների և տնտեսագետների վերապատրաստման դասընթացների ամփոփման արդյունքները: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ դասընթացներին մասնակցած սիրիահայ երիտասարդները բանկի կողմից ստացել են հավաստագրեր, ինչը հնարավորություն է տվել նրանց աշխատանք գտնել, ասվում է սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ: Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանը ամփոփեց Հայ Կաթողիկե Եկեղեցու և «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության իրականացրած աշխատանքները: Կազմակերպությունը պատսպարել է սիրիահայերի 87 ընտանիք և հոգում է նրանց կեցության, սննդի, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցեր: «Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հանձնաժողովին տեղեկացրեց «Օգնիր եղրորդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին, նշեց, որ մարդասիրական օգնության կազմակերպումը նպաստեց սիրահայերին աջակցելու գաղափարի շուրջ ազգային համախմբմանը: Սիրիահայ երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների բարեգործական ներդրումների շնորհիվ Վանաձորի, Գուգարքի և Լոռու մարզերի ճամբարներում արդեն հանգստացել է 9-12 տարեկան ավելի քան 200 սիրիահայ պատանի և ևս 400-ը կհանգստանա: Ամփոփելով նիստում հնչած առաջարկություններն ու կարծիքները, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցչին և «Օգնիր եղբորդ» հիմնադրամին՝ սիրիահայերին ցուցաբերած աջակցության և ակտիվ աշխատանքի համար: Նախարարը կարևորեց արաբախոս սիրիահայերի լեզվի, կրթության, աշխատանքի և բնակության հարցերը, ինչպես նաև, սիրիահայերի առնչությամբ արդեն ընդունված որոշումների ժամկետների երկարացման խնդիրը: Քննարկման ընթացքում նշվեցին գերատեսչությունների և այլ կառույցների առաջիկա անելիքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |