Հարավ-արևմտյան Չինաստանում ջրհեղեղների հետևանքով 31 մարդ է զոհվել

Հարավ-արևմտյան Չինաստանում ջրհեղեղների հետևանքով 31 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հարավ-արևմտյան Չինաստանի Սիչուան նահանգում ջրհեղեղների հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 171 մարդ անհայտ կորել է: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հուլիսի 4-ից նահանգում չեն դադարում հորդառատ անձրևները: Անմիջական վնասը Սիչուան նահանգում գնահատվում է 1,95 մլրդ դոլար: Փրկարար աշխատանքները շարունակվում են: Զոհվածների հստակ քանակը ճշտվում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---