Բաքվում կայացած «խաղաղ» ցույցի ժամանակ այրվել են Հայաստանի եւ Շվեյցարիայի պետական դրոշները

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին շուրջ 100 ադրբեջանցի եւ Ադրբեջանում սովորող թուրք ուսանողներ Բաքվի կենտրոնում, Նիզամիի անվան փողոցում «խաղաղ ցույց» էին կազմակերպել, նվիրված այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»: Իրադարձությունների վայրից ԱՊԱ գործակալության հաղորդագրության համաձայն, ցույցի մասնակիցները տանում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի պետական դրոշները, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի դիմանկարները եւ հնչեցնում էին «Խոջալուի ցեղասպանությունը» դատապարտող կարգախոսներ, ինչպես նաեւ «Ազատություն Ղարաբաղին», «Ազատություն Ռամիլ Սաֆարովին» կարգախոսները: Ակցիայի ժամանակ այրվել են Հայաստանի եւ Շվեյցարիայի պետական դրոշները: Չնայած ոստիկանության միջամտությանը, ակցիան շարունակվեց: Ցույցի վերջում ուսանողները երգել են Ադրբեջանի եւ Թուրքիայի օրհներգերը, այնհետեւ այցելել են Շահիդների ծառուղի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---