Տարոն Մարգարյանն այցելել է «Ոսկե Ծիրանի» ծրագրի շրջանակում բացված ցուցահանդես![]() 13 հուլիսի 2013 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր «Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Հայ մեծանուն վարպետների գործերի կողքին ներկայացված էին նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Մեկ հարթակի վրա ներկայացված բարձրարժեք գործերի շարքում էին հայ մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ժանսեմի, Գառզուի, Բաշինջաղյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |