ԼՂՀ խորհրդարանը հանդես է եկել սումգաիթյան իրադարձությունների 18-ամյակին նվիրված հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել սումգաիթյան իրադարձությունների 18-ամյակին նվիրված հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ ժամանակին ոչ նախկին ԽՍՀՄ-ը, ոչ միջազգային հանրությունը արժանի իրավաքաղաքական գնահատական չտվեցին սումգաիթյան ջարդին, եւ այդ ապօրինությունը հանգեցրեց հայերի դեմ ուղղված նոր անմարդկային ոճրագործությունների: «Մինչ օրս Ադրբեջանում չեն հրաժարվում հակահայկական քարոզչությունից, որի վկայությունն է ադրբեջանական քաղաքական գործիչների արտահայտությունները ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սումգաիթյան ջարդերն իրագործած մարդիկ այսօր Ադրբեջանում համարվում են ազգային հերոսներ, իսկ հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովը ճանաչվել է Ադրբեջանում 2005 թվականի մարդ, որն ինքնին կասկածի տակ է դնում հարեւան պետության «արժեքների համակարգը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգաիթի զոհերի հիշատակի օրերը ոչ միայն սգո օրեր են, այլ նաեւ ղարաբաղցիների ամենանվիրական նպատակի` միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչման գաղափարի շուրջ միավորման օրեր, հաղորդում է Karabakh-onlaine-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---