Սարդարապատում կայացել է հարկադիր կատարողների երդման արարողությունը![]() 13 հուլիսի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սարդարապատի hուշահամալիրում անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մեկնարկից առաջ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` Պողոսյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանn ու ժողովրդին: Երդման արարողությանը հաջորդած ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումից հետո ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել Սարդարապատի թանգարանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |