Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմաններրը չեն բարելավվի, գտնում է Սթիվեն Մաննը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ էին վարում միմյանց հետ Ռամբույեից հետո եւ տեղեկացրեցին ԵԱՀԿ նոր նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Մենք նաեւ որոշել ենք կրկին հանդիպել Վաշինգտոնում, հնարավոր է, մարտի առաջին շաբաթվա ընթացքում, լիովին գնահատելու համար Ռամբույեի բանակցությունների արդյունքները եւ որոշելու համար, թե ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերը»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահ Սթիվեն Մաննը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Պատաասխանելով այն հարցին, թե երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, Ս.Մաննը նշել է. «Ոչ այդքան արագ, սակայն այն պետք է լուծվի: Բանը նրանում է, որ հակամարտության կարգավորման համար պայմանները չեն բարելավվելու: Մենք տեսնում ենք շարունակվող մարդասիրական աղետը բազմաթիվ մարդկանց համար: Ղարաբաղի շուրջ այնքան շատ են անորոշության եւ վախի մթնոլորտում ապրող մարդիկ: Դա ծանրակշիռ պատճառ է կողմերի միավորման եւ կարգովիճակը համատեղ ջանքերով շտկելու համար: Ես կարծում եմ, որ 2006 թվականը լավ տարի է այդ հակամարտությունը կարգավորելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---