2003 թվականին Բաքվից ապաստան խնդրած հայերը լքել են Ադրբեջանի տարածքը

PanARMENIAN.Net - Մի քանի տարի առաջ Ադրբեջան ժամանած եւ Ազգային անվտանգության նախարարությունում պահվող Արթուր Ապրեսյանը եւ Ռոման Տերյանն արդեն լքել են այդ երկիրը: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԱՆ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: Նրա խոսքերով, ԱԱՆ-ն արդեն վաղուց է փոխանցել երկու հայերին ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն կոմիսարիատ: «Դրանից հետո որեւէ տեղեկություն նրանց մասին չունեմ: Սակայն կարող եմ հստակ ասել, որ Ա.Ապրեսյանը եւ Ռ.Տերյանը լքել են Ադրբեջանը»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ երկիր են մեկնել այդ անձիք, ապա Ա.Բաբաեւը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն կոմիսարիատ: Հիշեցնենք, որ Ա.Ապրեսյանը եւ Ռ.Տերյանը 2003 թվականին ապաստան էին խնդրել Ադրբեջանից մինչ այժմ չպարզված հանգամանքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---