Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ է արել

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի իններորդ խորհրդաժողովում օրակարգ է մտցրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարցը: Ինչպես նշվում է Մեծի Տանն Կիլիկիո մայր աթոռի մամլո հաղորդագրության մեջ, կաթողիկոս Արամ Առաջինը իր ելույթում նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Հայ պատգամավորները հանդես են եկել ՄԱԿ-ի բարեփոխման եւ նոր մարտահրավերների առջեւ քրիստոնյա եկեղեցիների միասնության հարցերի շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---