Հայաստանում փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն

Հայաստանում փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն

PanARMENIAN.Net - Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա: Այս տվայլներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ փորձագետ Արտաշես Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի 60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկները և դեկորատիվ բույսերը:

Ինչպես հայտնեց փորձագետը, Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---