Դալարում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առթիվ նախարարությունը դիմել է ոստիկանություն

Դալարում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առթիվ նախարարությունը դիմել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով:

Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերիր և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել տարածված ահազանգը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական տարածքի մակերևութային ջրերում հայտնաբերել և արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ:

«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 և 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը պատմել էր, որ ձկների սատկելու պատճառը դեռ հայտնի չէ, բայց գյուղացիները կասկածներ ունեն, որ «Արտաշի» գինու գործարանից կեղտաջրեր են լցվել ջրանցք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---