Եվրամիությունը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի նկատմամբ 1 մարտի 2006 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ակտիվացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: 2006թ. ԵՄ անդամներ կդառնան Բուլղարիան եւ Ռումինիան, ինչի հետեւանքով եվրոպական սահմանը կանցնաի Սեւ Ծովով: Այդ մասին Երեւանում հայտնել է Եվրախորհրդարանի «Լիբերալները - դեմոկրատները հանուն Եվրոպայի» (ALDE) խմբի ղեկավար, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրահամ Ուոթսոնը: «Եվրոպան հետաքրքրված է, որ սահմանակից երկրները ապրեն խաղաղության մեջ: Մեր հիմնական նպատակը կայունությունը, բնակչության անվտանգությունը եւ ինտեգրացիան են: Հենց այդ պատճառով է, որ մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում հակամարտությունները խաղաղ եղանակով կարգավորման մեջ:»,- կարծում է բրիտանացի խորհրդարանականը: Նրա խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կարող է ընդլայնվել ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության նախագծերին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը: «Մենք այժմ մշակում ենք Եվրոպայի «Նոր հարեւանություն» ծրագիրը Բրյուսելում: Այդ քաղաքականությունը կընդլայնի Եվրամիություն-Հարավային Կովկաս համագործակցության նախագծերին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը»,- ասել է Ուոթսոնը:Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի նկատմամբ: «Դուք հնադարյան երկիր եք բարձր մշակույթով եւ ավանդույթներով եւ ամբողջությամբ կարող եք ներգրավվել եվրոպական արժեքների համակարգ»,- նկատել է ALDE-ի նախագահը: Նշենք, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Հայաստան այցից առաջ եղել է Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |