Բրիտանացի խորհրդարանականը կոչ է արել Հարավային Կովկասին ավելի սերտ համագործակցել ԵՄ հետ 1 մարտի 2006 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրախորհրդարանի «Լիբերալները եւ դեմոկրատները հանուն Եվրոպայի» խմբի ղեկավար Գրահամ Ուոթսոնի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պարոն Ուոթսոնի խնդրանքով Աժ նախագահը նրան իրազեկեց սահմանադրության փոփոխություններից հետո խորհրդարանի գործունեության մասին` նշելով, որ շուրջ 70 օրենքներ ու օրենքների փոփոխություններ կան խորհրդարանի օրակարգում` պայմանավորված սահմանադրության հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Կարեւորվեց ընդդիմության վերադարձը օրենսդիր գործունեությանը, որի արդյունքում օրենքների քննարկումները ամբողջական են դառնում: Արթուր Բաղդասարյանը ողջունեց Եվրախորհրդարանի որոշումը Հին Ջուղայում հին հայկական խաչքարերի ոչնչացման դեպքերի շուրջ եւ կոչ արեց Հարավային Կովկասի երկրներում դարավոր մշակության ժառանգության պահպանման խնդիրներին առանձնակի ուշադրության դարձնել: Երկուստեք կարեւորվեց ժողովրդավարության խորացման անհրաժեշտությանը` տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական զարգացումների համար, նաեւ` պետությունների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ կոնֆլիկտների հաղթահարումը խաղաղ ճանապարհով: Նշելով, որ 2007-ին, Ռումինիայի ու Բուլղարիայի անդամակցությամբ, Եվրամիության սահմանները մոտենում են տարածաշրջանին` պարոն Ուոթսոնը զարգացման առումով կարեւորեց տարածաշրջանի երկրների ու Եվրամիության հարաբերությունների ընդլայնումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Եվրախորհրդարանի ու Ազգային ժողովի համագործակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ ALDE-ն բավականին ազդեցիկ դեր է խաղում Եվրախորհրդարանում` լինելով թվով երրորդը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |