ՀՅԴ երիտասարդները կոչ են անում ուսանողների պայքարել ոտնահարված իրավունքների համար

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում ուսանողների պայքարել ոտնահարված
իրավունքների համար

PanARMENIAN.Net - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները հայտարարություն են տարածել, որտեղ կոչչ են անում ուսանողներին ու երիտասարդներին պայքարել «ոտնահարված իրավունքների համար»։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշյալ քաղաքականությանն ավելացավ իշխանությունների նոր որոշումը` կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ, որով է′լ ավելի բարդացավ հանրության խոցելի հատվածներից մեկի` ուսանողության առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները՝ ելնելով երկրում տիրող անարդարությունից, ուսանողների իրավունքների անտեսման մտահոգությունից, տրանսպորտի գնի թանկացման արդյունքում հանրության լայն զանգվածների դժգոհություններից, ինչպես նաև այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որը վարում են ՀՀ իշխանությունները` կոչ են անում Հայաստանի ամբողջ ուսանողությանն ու երիտասարդությանը` միահամուռ և համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված այն պահանջներին, որոնք երկուշաբթի` հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին կներկայացվեն քաղաքապետարան»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---