Վճարում ենք 100 դրամ. ՀՅԴ-ն 5-րդ կուսակցությունն է, որը միացավ ակցիային![]() 22 հուլիսի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ևս դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: «Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: ՀՅԴ-ն հիշեցնում է, որ իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնականապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց հանրային տրանսպորտի սակագների բարձրացումը: «Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրությանը` առաջացնելով անապահովության, անպաշտպանվածության զգացողություն, ապագայի հանդեպ անվստահություն»: ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է Հայաստանի իշխանությունների նման անհեռատես քաղաքականությունը, պահանջում է կասեցնել հանրային տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը և որևէ բարձրացում իրականացնել սակագնի ձևավորման թափանցիկ մեխանիզմով, բնակչության եկամուտների աճին համապատասխան: Կուսակցությունն առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ` մշակելու և ներդնելու բազմասակագնային պլանների, զեղչերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների իրավական-միասնական համակարգ: «Ողջունում և մեր աջակցությունն է հայտնում այն քաղաքացիական խմբերին և երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դեմ և ակտիվ կեցվածքով պաշտպանում են իրենց և հանրության իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |