Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում մարզումների և խաղի ժամանակ

Վալերի Կարպին. Յուրա Մովսիսյանը մեծ ծավալի աշխատանք  է կատարում մարզումների և խաղի ժամանակ

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է այն մասին, որ մրցաշրջանին պատրաստվելիս ֆուտբոլիստները չեն հասցրել 100 %-ոց մարզավիճակ ձեռք բերել, ինչպես նաև գնահատել է առանձին խաղացողների պատրաստվածությունը:

«Առաջին մի քանի տուրերից դատելով` մեր թիմը պատրաստ է 80 %-ով: Որոշ ֆուտբոլիստներ լավ վիճակում են, ոմանք` ոչ այդքան,- «ՆՏՎ-Պլյուսի» եթերում ասել է մարզիչը»,- Պրեմիեր-լիգայի բոլոր թիմերն էլ կամ քիչ են մարզվել, կամ` քիչ հանգստացել»:

Կարպինը նշել է, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում մարզումների և խաղի ժամանակ. «Հնարավոր է, նրա մոտ ինչ որ բան չի ստացվում: Բայց դա առիթ չի տալիս ասելու, թե մենք հարձակվողների հետ խնդիրներ ունենք»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---