Հարություն Մեսրոպյան. Գների բարձրացումը տնտեսական ավազակություն է

Հարություն Մեսրոպյան. Գների բարձրացումը տնտեսական ավազակություն է

PanARMENIAN.Net - Գների բարձրացումը ոչ այլ ինչ է, քան տնտեսական ավազակություն, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը՝ մեկնաբանելով, մասնավորապես, գազի սակագների ու տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: «Իշխանություններն այդ հարցերը թափանցիկ կերպով չեն լուծում, չկան հստակ հաշվարկներ: Պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթը՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ քաղաքացիների համար դարձել է յուրօրինակ արհավիրք, ցունամի, ֆորս-մաժոր: Այդ ամենի հիմքում ագահությունն է ու կարճատեսությունը»,-ասել է նա:

Ըստ փորձագետի, եթե մինչ ռուսական գազի սակագնի բարձրացումը սահմանին 1000 խմ դիմաց վճարվել է 180 դոլար, իսկ բնակչությանը վաճառվել է 360 դոլարով, ապա մինչև 260 դոլար գազի սակագնի բարձրացումից հետո կարելի և չստանալ նման մարժա:

Հարություն Մեսրոպյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ գազի սակագնի բարձրացումը կհանգեցնի նրան, որ բնակչությունը հնարավորինս տնտեսելու է, որպեսզի ինչ-որ կերպ հատուցի ծախսերը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձին, ապա «դու չես կարող վարորդին ասել, որ կես կանգառ ես ուզում անցնել և 75 դրամ վճարես, 150-ի փոխարեն»:

Ըստ փորձագետի, մակրոմակարդակում ստեղծված իրավիճակի լուծումը գործող համակարգի փոփոխությունն է, իսկ միկրոմակարդակում՝ լոկալ պայքարը, ինչը հիմա անում են երիտասարդներն ու ՀԿ-ները, դեմ հանդես գալով տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը 50 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---