Իրանին արժի ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ 3 մարտի 2006 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երբեք սեփական կարծիք չի ունեցել: Երեւի միայն բացառությամբ այն շրջանի , երբ նա Բաքվի օդափոխիչների գործարանի տնօրենն էր (անցյալ դարի 80-ական թվերին): Խորհրդային բանակի օգնությամբ դառնալով Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար, Մութալիբովը ամբողջությամբ ենթարկվում էր Բաքվի ռազմական կոմենդանտ Բունիյաթովին, ապա Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Այժմ խոսում է նրանց շահերից, ովքեր նրան ապաստան են տվել»,- այդպես է մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած Ադրբեջանի նախկին նախագահի հայտարարությունները քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը:Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ֆորմատի մասին` քաղաքագետը նշեց, որ այն վատը չէ: «Հնարավոր է, արժեր Իրանին եւս ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ: Դա շատ տեղին կլիներ` հաշվի առնելով Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ սկսվող հակամարտությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Regnum գործակալությանը տված հարցազրույցում Այազ Մութալիբովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորրման բանակցությունների ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին, նաեւ դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հարցով Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |