Ակտիվիստներն առաջարկեցին 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետին![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկոյան «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները Փոքր կենտրոնով երթ անցկացրին, որը մեկնարկեց Մաշտոցի պուրակից ու ավարտվեց նույն վայրում։ Երթի մասնակիցները շարունակ կոչ էին անում ուղևորներին վճարել 100 դրամ և ոչ մի դրամ ավել։ Նրանց պարբերաբար տարբեր խմբեր էին միանում, ովքեր երթի ընթացքում վանկարկում էին «հարյուր դրամ, մի-ա-ցեք», «գծի տերեր հեռացեք, վարորդներին մի ճնշեք»։ Մաշտոցի պուրակում ավարտված երթի մասնակիցները ամփոփեցին հերթական օրն ու հաջորդ օրը կազմակերպելու նոր առաջարկներ արեցին: Ըստ ակտիվիստների, անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել քաղաքի ծայրամասերում։ Որոշ մասնակիցներից առաջարկեցին ընդմիջմանը 50 դրամանոցներով ձևավորված տորթ ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն հատկացված 1 րոպեի ընթացքում կոչ արեց հետևել Սահմանադրությանն ու օրենքին։ Փոխոստիկանապետի կոչերին ներկաները միայն սուլեցին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |