Վենետիկի 70-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկյան «Գրավիտացիա» ֆիլմի պրեմիերայով

Վենետիկի 70-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկյան «Գրավիտացիա» ֆիլմի պրեմիերայով

PanARMENIAN.Net - Վենետիկի կինոփառատոնի տնօրինությունն ու գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբեան հուլիսի 25-ին հայտարարել է 70-րդ փառատոնի մասնակիցների կազմը:

Հիմնական մրցույթին կմասնակցի 19 կինոֆիլմ, այդ թվում մեկ փաստագրական, ինչը հազվադեպ երևույթ է: Ֆիլմի հեղինակն է իտալացի Ջանֆրանկո Ռոզին: Իսկ ծրագրում գերակշռում են ամերիկյան ֆիլմերը՝ դրանք վեցն են: Նրանց թվում է նաև Թերի Գիլլիամի «Զերո թեորեմը» նոր աշխատանքը:

Վենետիկի 70-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկյան «Գրավիտացիա» ֆիլմի պրեմիերայով, որտեղ խաղում են Ջորջ Կլունին և Սանդրա Բուլոկը: Կփակի փառատոնը «Արիզոնա» 3D փաստագրական ֆիլմը: Ընդհանուր առմամբ Լիդո կղզում օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը տեղի կունենա 51 համաշխարհային պրեմիերա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---