Հուլիսի 27-ին և 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 27-ին և 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին և 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա 2րդ կեսին հավանական են առատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օրվա մեծ մասը կդիտվի առավելապես արևային եղանակ, օրվա 2րդ կեսին ամպամածության ավելացում և երեկոյան տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրերին էապես չի փոխվի: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:

Հուլիսի 29-ին շրջանների մեծ մասում առատ տեղումները հետզհետե կդադարեն: Արևելյան շրջաններում, նաև Տաթևում, առայժմ կպահպանվեն ամպրոպային բնույթի անձրևներ, տեղատարափ:

Արևմտյան շրջաններում սպասվում են միայն թույլ և կարճատև անձրևներ, այն էլ` տեղ-տեղ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Հունիսի 27-ին և 28-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +18+20, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:

Հուլիսի 29-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---