Ա. Ղուկասյանը ոստիկանապետին է ներկայացրել այն, ինչին ականատես է եղել քաղաքապետարանի մոտ

Ա. Ղուկասյանը ոստիկանապետին է ներկայացրել այն, ինչին ականատես է  եղել քաղաքապետարանի մոտ

PanARMENIAN.Net - Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նա հայտնել է, որ երբ հուլիսի 26-ին, կեսգիշերին,այցելել է Երևանի քաղաքապետարանի մոտ շուրջօրյա նստացույց անող քաղաքացիներին, ականատես է եղել, թե ինչպես են կանացի լողազգեստով,անորոշ սեռի մի խումբ մարդիկ մոտել այնտեղ հերթապահող ոստիկաններին ու դիմել նրանց հետևյալ խոսքերով. «Հովանավորներ ջան, լավ չեք հովանավորում մեզ, թույլ եք տալիս, որ մեր տարածքը զբաղեցնեն»։

«Ակնհայտ է, որ քաղաքապետարանի տարածքը հանրային լողափ չէ, ուստի դժվար չէր եզրահանգել, որ ոստիկանությանը դիմող այդ անձինք զբաղվում են պոռնկությամբ։

Ոստիկանները վերջիններիս նկատմամբ ցուցաբերեցին հանդուրժողական վերաբերմունք՝ սահմանափակվելով միայն նրանց տեսանկարելով։ Ենթադրում եմ, որ ոստիկանները նրանց տեսանկարել են ոչ թե անձնական օգտագործման, այլ վերոնշված փաստը արձանագրելու նպատակով։ Ես չէ, որ պիտի հուշեմ ոստիկանությանը ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) պահանջները։ Ակնհայտ է, որ կեսգիշերին Երևանի քաղաքապետարանի մոտլողազգեստով ներկայացածները, որոնց «տպավորիչ» պատկերը կարճ ժամանականց տարածվել է սոցցանցերով ու ԶԼՄ-ներով, առվազն արժանի էին ոստիկանություն բերման ենթարկվելուն։

Լրագրողները հաճախ ինձ հարցնում են` արդյոք տեսանելի են ոստիկանությունում տեղի ունեցողբարեփոխումները: Այսինքն`արդյունավե՞տ են օգտագործվում միջազգային կառույցների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրված դրամաշնորհները։ Ակնկալվող բարեփոխումները թերևս տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը կսկսի բերման ենթարկել մեր քաղաքի հայտնի պոռնիկներին, այլ ոչ թե հանրային կենսական նշանակության շահեր պաշտպանող քաղաքացիական ակտիվիստներին։

Ոստիկանությունը հանրության վստահությունն ու հարգանքը ձեռք կբերի, երբ բոլորը հավատան, որ ոստիկանությունը մեր երկրում չի հովանավորում կամ սատարում հանցավոր գործողություններին, անվերապահորեն ենթարկվում է սահմանադրության այն կարևոր պահանջին, ըստ որի մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են»,-գրել է Ղուկասյանն իր նամակում:։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---