Բաքուն այնքան շատ է խոսել Հայաստանի մասին որպես ագրեսորի, որ նույնիսկ ինքն է դրան
հավատում

PanARMENIAN.Net - Վերջին 7-8 տարիներին փոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ֆորմատը: Այդպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերով հանձնաժողովի 1995-1999թթ. նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերով, այս դեպքում տեղ են գտել թե սուբյեկտիվ եւ թե օբյեկտիվ գործոններ: «1998 թվականին Հայաստանում իշխանության գլուխ եկավ Ռոբերտ Քոչարյանը, եւ, բնական է, փոխվեց երկրի արտաքին քաղաքականությունը: Նոր իշխանությունները անցկացնում էին երկկողմանի բանակցությունների քաղաքականություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը շատ ձեռնտու էր հակառակ կողմին: Ըստ էության փոխվեց հակամարտության մեթոդաբանությունը: Ադրբեջանը սկսեց խոսել Հայաստանի մասին` որպես ագրեսորի: Ադրբեջանը այնքան շատ է խոսել այդ մասին, որ նույնիսկ ինքն է դրան հավատում»,- ընդգծել է Հ. Իգիթյանը:



Նրա խոսքերով, երկու երկրների նախագահների եւ միջնորդների ամեն նոր հանդիպումը միայն օրնականացնում էր նոր ֆորմատը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հեշտությամբ ընդունեց այդ փոփոխությունը. մեկ գլխացավ վերացավ: Սակայն պետք չէ մոռանալ, որ զինադադրաի վերաբերյալ Բիշքեքի համաձայնագրի ներքո երեք ստորգրություն կա` Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը` Նիզամ Բահմանովի գլխավորությամբ, ապա դա անհեթեթություն է: Նիզամի Բահմանովը հակամարտության ոչ իրավաբանական կողմ է, եւ ինչ-որ մեկին ներկայացնելու իրավունք չունի»,- ասել է Հովհաննես Իգիթյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---