Երևանի որոշ համայնքներում այսօր և վաղը կդադարեցվի գազամատակարարումը

Երևանի որոշ համայնքներում այսօր և վաղը կդադարեցվի գազամատակարարումը

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 9:00–ից մինչև վաղը՝ ժամը 19:00 դադարեցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Ջրվեժի Մայակ և Բանավան թաղամասերի, Բագրևանդ փողոցի հարակից տարածքների և Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող Ջրվեժ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը: Ընկերությունից հայտնում են, որ գազամատակարարման դադարեցումը կապված է փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքների հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---