ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Երեւան կապված չէ ԵԱՀԿ ՄԽ վաշինգտոնյան հանդիպման հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ձգտումը ռազմական եւ ռազմավարական համագործակցության: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական ծրագրի շրջանակներում (IPAP) դառնում է ազգային անվտանգության գործոն»,-ընդգծել է նա: Ըստ Բրայզայի, ԱՄՆ-ն բարձր է գնահատում հայ խաղաղապահների մասնակցությունը խաղաղ կյանքի հաստատմանը Իրաքում: Միեւնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ընդգծել է, որ իր ներկայիս այցը կապված չէ ԵԱՀԿ ՄԽ վաշինգտոնյան հանդիպման հետ: «Իմ այցը վաղուց էր ծրագրված, եւ ես չէի ցանկանում այդ պատճառով փոխել ժամկետները: Սա ուղղակի զուգադիպություն է»,-նշել է նա: Բրայզան ասել է նաեւ, որ մտադիր է հանդիպել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահների հետ խորհրդակցելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---