Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել![]() 31 հուլիսի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետությունում մայիսի 19-ից հետո գրանցվել է կարմրուկի 9 դեպք` բոլորը բերովի: Հաստատվել է բոլոր դեպքերի համաճարակաբանական կապը Վրաստանի կարմրուկի բռնկման հետ: Բոլոր դեպքերի և նրանց հետ շփվողների նկատմամբ իրականացվել է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվել են պատվաստումներ: Նախարարությունից հայտնում են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շարունակվում է կամավոր և անվճար հիմունքներով կարմրուկի դեմ պատվաստումների իրականացումը: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին տեղեկացնում է, որ պետական սահմանի հսկիչ կետերի կողմից պատվաստումների վերաբերյալ որևէ տեղեկանք չի պահանջվում: Նշենք, որ հուլիսի 26-ի դրութամբ Վրաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվը եղել է 6324, որից 3647-ն արձանագրվել է Թբիլիսիում: Դեպքերից 1803-ը հոսպիտալացվել են, մահվան ելքով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |