«Դինո Գոլդն ընդդեմ Եղիա Ներսիսյանի». Բնապահպանները հավաքվելու են դատարանի բակում

«Դինո Գոլդն ընդդեմ Եղիա Ներսիսյանի». Բնապահպանները հավաքվելու են դատարանի բակում

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի գործով վաղը նախատեսված է հերթական դատական նիստը:

Բնապահպանները տեղեկություն են տարածել, որ վաղը դատարանի բակում հավաքվելու և միսնական պար են բռնելու` «ցույց տալով Դինո Գոլդին, որ անուն փոխելով չի կարող մաքրել իր գործունեության ապօրինություններն ու օրինախախտումները»:

Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը Եղիա Ներսիսյանին մեղադրում է զրպարտության մեջ` պահանջելով հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե նշված ընկերությունը հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---