Երևանցի երիտասարդներին հնարավորություն կտրվի «սոցիալական բիզնես» ծավալել

Երևանցի երիտասարդներին հնարավորություն կտրվի «սոցիալական բիզնես» ծավալել

PanARMENIAN.Net - Սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դաձնելու նպատակով Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Kolba Labs» նախագիծը, որը նպատակ ունի աջակցելու երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում: «Kolba Labs»-ը ձեռնարկությունների ինկուբատոր է՝ կոչված միավորելու առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները և, պետական և մասնավոր հատվածի ջանքերը միավորելով, երիտասարդներին բիզնես դաշտում աջակցելու և սոցիալական խնդիրները լուծելու համար:

Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջորջ Հոդջը կարևորել է համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանի հետ և առաջարկել է Երևանի քաղաքապետի օգնականին ներգրավվել «Kolba Labs« նախագծի գնահատող հանձնաժողովում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---