ԱԻՆ. Ազգային գրադարանի հրդեհաշիջման համակարգն անմխիթար վիճակում է![]() 1 օգոստոսի 2013 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ստուգայց է կատարել կարևոր նշանակության օբյեկտներ, որտեղ պահպանվում են ազգային, հոգևոր, պատմական ու մշակութային գանձեր և այդ կառույցներն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերություն, Հայաստանի ազգային գրադարան, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղեր: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լարտվական ծառայությունից:Այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ: Ստուգայցի ընթացքում ԱԻ նախարարը ծանոթացել է նշված օբյեկտների հրդեհային անվտանգության համակարգերին` ազդարարման և հրդեհաշիջման ավտոմատ սարքավորումներին, անձնակազմին, աշխատանքային պայմաններին և պատրաստվածությանը: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտում ԱԻ նախարարին դիմավորել է փոխտնօրեն Է. Դանիելյանը, որի ուղեկցությամբ էլ Ա. Երիցյանը շրջել է ինստիտուտի հին և նոր մասնաշենքերում: Մատենադարանի մասնաշենքերը վերջերս են վերազինվել անվտանգության և հրդեհային նորագույն համակարգերով, ունի լավ պատրաստված անձնակազմ և պահուստներում պահվող հնագույն ձեռագրերը գտնվում են հուսալի պաշտպանության տակ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առկա են հրդեհաշիջման, ծխահեռացման և ազդարարման համակարգեր: Ազգային գրադարանում անմխիթար վիճակ էր: ԱԻ նախարարը հանձնարարել է Մատենադարանի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Անուշ Գևորգյանին ներկայացնել խրախուսման, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի հրշեջ` հրահանգիչ, փ/ծ սերժանտ Տիգրան Կարապետյանին շնորհել սպայի կոչում` մասնագիտական պատրաստվածության և բարեխիղճ ծառայության համար: Նախարարի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Կարապետ Խայանին: Հանրային հեռուստատեսությունում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ էին կատարվում, և արդեն իսկ լուրջ վերաբերմունք էր նկատվում անվտանգության համակարգերի նկատմամբ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ներկայացրել է հեռուստաընկերության հսկա տարածքի ու անձնակազմի անվտանգության հետ կապված իրենց ծրագրերը՝ արածն ու անելիքները: Նախարար Արմեն Երիցյանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու եղած բոլոր հնարավորություններով: Ստուգայցի ընթացքում գիտական ու մշակութային օջախների աշխատակիցներն ու այցելուները ճանաչում էին ԱԻ նախարարին, մոտենում արտահայտելու իրենց գնահատականն ու հիացմունքը նախարարության աշխատանքի վերաբերյալ, հնչում էին քաջալերանքի խոսքեր: Ա. Երիցյանը հանձնարարել է ամփոփ տեղեկանք պատրաստել կատարված աշխատանքի, չձեռնարկած անհրաժեշտ քայլերի, նկատված թերությունների և անհետաձգելի կարիքների վերաբերյալ: Շատ շուտով կլինի համապատասխան գնահատականն, ու անհապաղ միջոցառումների պլանը կդրվի գործողության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |