Հակակարկտային կայանների համար ռուսական կամ ֆրանսիական ՌՏԿ-ներ են ձեռք բերվելու![]() 1 օգոստոսի 2013 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ ամփոփվել են հակակարկտային կայանների նպատակային ու արդյունավետ աշխատանքը կառավարելու կոչված նոր ռադիոտեղորոշիչ կայանների ձեռք բերման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է 11 ռադիոտեղորոշիչ կայան, սակայն այսօր մնացել է ընդամենը երկուսը: 1990-ական թվականների սկզբին, նրանք կիսել են հակակարկտային հրանոթների ճակատագիրը: Այսօր կարկտի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է նվազագույնը ևս երկու կայան: Ուսումնասիրվող տարբերակներից ընտրվել են երկուսը` ֆրանսիական և ռուսական: Ամենաէժան կայանների գինն անցնում է մեկ միլիոն դոլարից: Եթե նախկինում նման քննարկումները հենց այս փուլում էլ ավարտվում էին՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով, ապա այս անգամ հնարավորություններն առավել քան իրական են: Կան նաև օգտագործման մեջ եղած կայանների ձեռք բերման տարբերակներ: Զեկույցների ներկայացում-քննարկումներից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է հանրապետության ամբողջ տարածքով մեկ մանրամասն հետազոտել-ուսումնասիրել, թե որ գերատեսչությունում կամ համայնքում կարող են դեռ պահպանված լինել ռադիոտեղորոշիչ կայանների առանձին մասեր: Պարզել, թե մեր հանրապետությունում գիտական ու գործնական ինչ ներուժ ու հնարավորություններ կան` ռադիոտեղորոշիչ կայաններ հավաքելու և նորոգելու համար: Աշխատել պաշտպանության և մյուս նախարարությունների հետ, ուղիղ աշխատել ՌԴ գործընկերների հետ`ընդունելի գնով կայաններ գնելու համար, շարունակել ծրագրային նպատակային աշխատանքները` նոր դոնորներ ներգրավելու համար, շարունակել հակակարկտային կայանների տեղադրումն Արմավիրի մարզում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |