Գյումրիում դեռ կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ![]() 1 օգոստոսի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ԱյսօրԳյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի աղբահանության խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ, «Աշխատանք և արժանապատվություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ: Քաղաքապետը հակիճ ներկայացրել է քաղաքի աղբահանության ներկա վիճակը, մասնավորապես այն, որ բարեկարգվել է քաղաքի գլխավոր աղբավայր տանող ճանապարհը, քաղաքը նվեր է ստացել 10 աղբատար մեքենա, կատարվել են տեխնիկական միջոցների այլ համալրումներ ևս, ինչպես նաև քաղաքում տեղադրվել են բացմաթիվ աղբամաններ և դրանց առանձնացման համար կառուցվում են նաև բետոնե պատնեշներ: Քաղաքապետը խոսել է նաև խնդիրերից, մասնավորապես նշելով, որ քաղաքի առանձին հատվածներում դեռևս կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ավագանու անդամներն ու հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին են փոխանցել քաղաքի տարբեր հատվածներում արված աղբի կուտակումների լուսանկար, ինչից հետո քաղաքապետը հանձնարարել է համապատասխան բաժնի ղեկավարին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել մատնանշված թերությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |