Եվս մեկ զորամասում բացվեց համակարգչային կենտրոն![]() 1 օգոստոսի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համակարգչային լսարան բացեց։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։ Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են նախատեսվում նաև Տավուշի և Արարատի մարզերում տեղակայված զորամասերում։ ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ առաջիկայում համակարգիչները կհամալրվեն նաև տարբեր ծրագրերով։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կարողանալ ճիշտ օգտագործել, ծառայեցնել կրթական նպատակներին։ ՙՏարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, և մեր խնդիրն է ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը։ Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս ծրագիրը շարունակական է, և մենք նման աջակցություն ենք ցուցաբերելու բոլոր այն զորամասերին, որտեղ դրա կարիքը կլինի՚,- ասաց Կարեն Ավագյանը։ Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կսահմանվի համապատասխան գրաֆիկ, և զորամասի բոլոր զինվորներն էլ կկարողանան օգտվել տեխնոլոգիական հնարավորությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |