Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի մասնակիցներին

Տարոն  Մարգարյանը հյուրընկալել է Երևան-Բուխարեստ  աշակերտական ճամբարի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է երևանցի գերազանցիկ աշակերտներին, ովքեր ամառային արձակուրդին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար։

«Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքաների հետ, որոնց հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության պայմանագրեր ունենք»,- նշել է Մարգարյանը։

Աշակերտները շնորհակալություն են հայտնել բոլորին, ովքեր գնահատել են իրենց կրթական հաջողությունները` այդպիսով նաև յուրովի խթանելով ու նպատակաուղղելով նորանոր ձեռքբերումների։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---