Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները դիմել են ՄԻՊ

Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները դիմել են ՄԻՊ

PanARMENIAN.Net - Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները, ովքեր ակցիաներից հետո նստացույց են հայտարարել, այսօր դիմել են Մարդու իրավուքնների պաշտպանին: Կարեն Անդրեասյանը դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և խոստացել է բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին:

Միևնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---