5 օգոստոսի 2013 - 19:51 AMT
Վթար՝ Իսակովի պողոտայում. Կան տուժածներ

Այսօր՝ ժամը 16.47-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և ուղևորներ` 1992 թ. ծնված Հ. Մ.-ին և Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: