5 օգոստոսի 2013 - 20:27 AMT
Կապանի բնակիչները դժգոհ են ավագանու որոշումից. «Հայջրմուղկոյուղու» ծառայությունները նրանց չեն գոհացնում

Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշումը դժգոհություն է առաջացրել կապանցիների շրջանում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է «Կայուն զարգացում« ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյանը:

Ըստ նրա՝ բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որ տեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մատուցած ծառայություններից, հաճախակի տեղի ունեցեղ վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկ խախտումներից եւ անընդունելի են համարում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը:

««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն սպառել է վստահությունը կապանցիների շրջանում և հանրությունը չի վստահում, որ նույնիսկ միջազգային կառույցների կողմից ընկերությանը տրվելիք 6մլն դոլար վարկը արդյունավետ կօգտագործվի: Մենք համոզված ենք, որ Կապան համայնքը առավել արդյունավետ կսպասարկի ջրամատակարարման համակարգը և մեր նպատակն է այն հանձնել Կապանի քաղաքապետարանին»,- համոզված են բնակիչները: