Օգոստոսի 16-ին Երևանում անցկացվելու է հեծանվային մարաթոն![]() 5 օգոստոսի 2013 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Կենդանաբանական այգուց: Առաջիկայում մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսված Մանկական երկաթուղում, Ջրաշխարհում, Կարապի լճի հարակից տարածքում և մի շարք այլ վայրերում: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի առավել մարդաշատ վայրերում բաժանվում են տեղակատվական թերթիկներ և թանգարաններ այցելելու հրավիրատոմսեր: Օգոստոսի 16-ին «Երևանյան ամառ» միջոցառումների շարքում մայրաքաղաքում անցկացվելու է հեծանվային մարաթոն, ինչպես նաև հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողություն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Էրեբունի-Երևան տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |