Փորձագետ. Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ ակտիվ է 6 օգոստոսի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից կրակոցներ ամեն օր էլ լինում են և հակառակորդը միշտ էլ ակտիվ է: Ի տարբերություն կրակոցների ինտենսիվությանը, հայկական կողմը վիրավորներ կամ զոհեր քիչ է ունենում, այդ է պատճառը, որ նման իրավիճակներում թվում է, թե ադրբեջանական կողմը ակտիվացել է, կարծում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: «Ասել, որ հիմա ադրբեջանցիները առանձնահատուկ ակտիվացել են, սխալ կլինի, այդ իրավիճակը միշտ պահպանվում է: Պարզապես վիրավորների և զոհերի դեպքում են հարցը բարձրացնում, սակայն ակտիվությունն անընդհատ կա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:Վերջին օրերի լարվածության պատճառն, ըստ փորձագետի, այն է, որ հակառակորդը փորձում է ավելի կտրուկ պատասխաններ կորզել հայկական կողմից, որպեսզի դրանք օգտագործի ինչ-ինչ նպատակների համար: Ավելացնենք, որ այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: Նա շեշտել է, որ հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից, իսկ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |