ԳՆ. Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրությունը

ԳՆ. Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանի հիման վրա «Երևան Կաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակներից 2013 թվականի հուլիսի 25-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Ծառայության պետի որոշմամբ արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը:

Ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---