ՀԾԿՀ նիստ. 1 ՓՀԵԿ կառուցման լիցենզիա կտրվի, մյուսինը` երկարաձգվել է

ՀԾԿՀ նիստ. 1 ՓՀԵԿ կառուցման լիցենզիա կտրվի, մյուսինը` երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնելու, որի օրակարգում մի քանի ուշագրավ որոշման նախագծեր կան:

Ներկայացվելու է որոշում, որով բավարարվելու է «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արտավան ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տալու հայտը և հաստատվելու են լիցենզիայի պայմանները: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՀԾԿՀ-ից:

ՓՀԵԿ-ը նախատեսվում է կառուցել Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի վարչական տարածքում` Արփա գետի Արտավան վտակի վրա: Լիցենզիան նախատեսում է մինչև 2016 թվականի հունվարի 16-ը գործողության ժամկետ:

Մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Լեռ էքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գեղի-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N106Ա որոշմամբ տրամադրված N0176 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի 3-ը:

«ՏԱՍՄԱՆ» ընկերությանը` №0176 լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու համար որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում պետք է պետբյուջե փոխանցի չվճարված 5.112.500 դրամ:

Միայն թե այս որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 3-ից, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս որոշման նախագիծն այսօր է ներկայացվելու:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---