Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կլինեն

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում փոփոխություններ կկատարվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց վերջին շրջանում ամենաքննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ և նշեց, որ օրենքում նախատեսվող փոփոխությունների նպատակը հասարակության համար ավելի հասկանալի դարձնելն է:

Նա ընդգծեց, որ օրենքն անցել է բոլոր անհրաժեշտ քննարկումները. «Եզակի օրենքներից է, որ ամբողջ հանրապետությունում, բոլոր մարզերում իրականացվել են լսումներ: Օրենքը ոչ թե հապճեպ է ընդունվել, այլ հակառակը, ձգվել է` 2011-ից մինչև 2013 թվականը»: Փոխնախարարը նշեց, որ օրենքի վրա աշխատել են լուրջ մասնագետներ և զարմանք հայտնեց, որ դրա ընդունոմը տարընթերցումների ու աղմուկի տեղիք է տվել:

«Մեր հասարակությունը դեռ խառնում է «սեռ» և «գենդեր» հասկացությունները և չգիտեմ, թե ինչու են մեկը մյուսին միավորում, դրանք բացարձակապես տարբեր են: Սեռը լրիվ ուրիշ բան է, գենդերը`լրիվ ուրիշ բան»,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը և տեղեկացրեց, որ իրենք հրահանգ ենք ստացել տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք հասկանալի կլինեն հասարակության լայն շերտերի համար ու տարընթերցումների տեղիք չեն տա:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները, այս տարվա մայիսին կառավարության համահեղինակությամբ այն ընդունվել էր ու նախագահը վավերացրել էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---