ԻԱԿ-ը դատական հայց է պատրաստում «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության դեմ![]() 7 օգոստոսի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական հայց է պատրաստում Երևան քաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված հարցերով զբաղվող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության դեմ: ԻԱԿ-ն ընկերության գործունեության մասին տեղեկության մասին հարցում է ուղարկել, որին «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից պատասխանել են. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ ընկերությունը հանրությանը ծառայություն չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» ընկերության վրա չի տարածվում և ընկերությունը պարտավորություն չունի տրամադրել տեղեկություն»: ««Փարքինգ Սիթի Սերվիս»-ը համարում է, որ ինքը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ուրեմն տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի։ Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Այս գործով էլ ենք գնում դատարան», - ֆեյսբուքի իր էջում գրել է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |