ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ16 հունվարի 2003 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Կովկասի իրավիճակը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, որը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 22-ին` մասնակցելու համար ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի 9-րդ նիստին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել իրավիճակն այն տարածաշրջաններում, որտեղ առկա է ահաբեկչության խնդիրը` ներառյալ Կենտրոնական Ասիան, Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը: Աշխատանքային խմբի համանախագահներն` Արմիթիջն ամերիկյան կողմից, եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը` ռուսական, խմբի մյուս անդամների հետ միասին կքննարկեն «ողջ աշխարհում հակաահաբեկչական ջանքերը` հատուկ շեշտ դնելով միջուկային, կենսաբանական եւ քիմիական ահաբեկչության դեմ պայքարի վրա»,- գրում է ամերիկյան մամուլը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |