ԱԻՆ հաշմանդամութուն ունեցող աշխատակիցները սովորում են` ինչ անել երկրաշարժի ժամանակ![]() 7 օգոստոսի 2013 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը շարունակում է աշխատանքները բնակչության իրազեկման ուղղությամբ, այդ թվում` նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի նոր աշխատակիցների շրջանում: Այսօր նախարարությունում կազմակերպվել էր սեյսմիկ պաշտպանության թեմաների վերաբերյալ դասընթաց` ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատող հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Երկրաշարժն այն բնական երևույթն է, որն առավել արդիական է մեր տարածաշրջանի համար և դրա վերաբերյալ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը հրատապ խնդիրներից մեկն է, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ համարվում են բնակչության առավել խոցելի խավերից: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները (հատկապես` օպերատիվ կառավարման ոլորտում ընդգրված) պետք է հստակ պատկերացում ունենան երկրաշարժի առաջացման, պատճառահետևանքային կապերի և դիմակայման մեխանիզմների վերաբերյալ, որպեսզի ցանկացած պահի կարողանան օգնություն ցուցաբերել բնակչությանը: ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը դասախոսության ընթացքում ներկայացրել է «Երկրաշարժ, որտեղ, ինչու, երբ: Հայաստանում տեղի ունեցող երկարաշարժերի առանձնահատկությունները» թեման, որից հետո սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության աշխատակցուհի Հ. Կիրակոսյանը ունկնդիրներին ծանոթացրել է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին: Դասընթացի ժամանակ ծավալվել էր ակտիվ քննարկում, տրվում էին բազմաթիվ հարցեր, որոնց մասնագետները տալիս էին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |