ՀՔԾ. Փաստաբանին ամբաստանելու և սուտ մատնության փաստով քրգործ է հարուցվել![]() 8 օգոստոսի 2013 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ Լոռու մարզի դատախազությունից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ կազմված արձանագրությունը՝ համաձայն որի հուլիսի 22-ին Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված մեղադրյալ` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձոր մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Կամո Աֆիցերյանի կինը՝ Լիանա Խառատյանը, և վերջինիս հայր Վլադիմիր Խառատյանը հայտարարել են, որ Կամո Աֆիցերյանին առաջադրված մեղադրանքը նույնը թողնելու և չխստացնելու պատրվակով «քննչականին տեսնելու» համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ հայտնել են, որ Կամո Աֆիցերյանին գրավով ազատ արձակելու պատրվակով «դատավորներին տեսնելու» համար պաշտպան Կարեն Թումանյանն իրենցից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար, սակայն պահանջած գումարը պաշտպանին չի տրամադրվել: Լիանա և Վլադիմիր Խառատյանների կողմից նշված հաղորդումներն ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լիանա և Վլադիմիր Խառատյանները, գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, 2013թ-ի հուլիսի 22-ին՝ Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ դիտավորությամբ հայտնել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ՝ Կամո Աֆիցերյանի պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ.Թումանյանի, Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով վարույթի հետ առնչություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Լիանա և Վլադիմիր Խառատյանների կողմից սուտ մատնություն կատարելու փաստով 2013 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնելու միջնորդությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում Է ՀՔԾ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |