ԼՂՀ ԱԳՆ. Տնտեսական պատժամիջոցները Մերձդնեստրի դեմ անթույլատրելի են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը լրջորեն մտահոգված է Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության շուրջ իրավիճակի սրմամբ: Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն գտնում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Մերձդնեստրի դեմ անթույլատրելի է: Ինչպես ասվում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքում, տնտեսական պատժամիջողցների կիրառումը Մերձդնեստրի ժողովրդի հանդեպ կարող է հանգեցնել հումանիտար աղետի: «Լեռնային Ղարաբաղի բազմամյա շրջափակման մեջ գտնվելու փորձը, որը պարտադրված է Ադրբեջանի կողմից եւ անդառնալի տնտեսական եւ մարդասիրական վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, միայն ապացուցում է, որ նման մեթոդները չեն գործում հակամարտությունների կարգավորման վրա»,-ասվում է հայտարարություն մեջ: ԼՂՀ ԱԳՆ-ն նաեւ ուշադրություն է հրավիրում Մերձդնեստրի շուրջ քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության վրա, ինչը խախտում է կարգավորման ընդհանուր պատկերը եւ կարող է հրահրել հակամարտության նոր սրացում: «Արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ շահագրգիռ մասնակիցները իմաստնություն կցուցաբերեն, կհրաժարվեն ճնշման անարդյունավետ միջոցներից եւ կգիտակցեն կուտակված խնդիրների քննարկման անհրաժեշտությունը բանակցությունների սեղանի շուրջ, առաջնորդվելով Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության բազմազգ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներով»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---