Ավագանու անդամները միացել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներին

Ավագանու անդամները միացել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները: Շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել է Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը: Աշխատանքներին միացել էին նաև Երևանի ավագանու անդամներ:

Ավագանու անդամները, կարևորելով նախաձեռնությունը, նշել են, որ քաղաքի մաքրության ապահովումը յուրաքանչյուր երևանցու պարտքն է քաղաքի նկատմամբ և հավելել, որ առաջիկայում ևս իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն նման ծրագրերում: Արդեն հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---