«Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլին Հայաստան է ժամանել 85 մասնակից![]() 12 օգոստոսի 2013 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: «Արի տուն» 7-ի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարի երթ մաղթելով արիտունցիներին, նա մասնավորապես նշեց. «Սիրելի արիտունցիներ, կատարվել է ձեր երազանքը: Ձեզանից շատերն առաջին անգամ ոտք են դրել հայրենի հողի վրա: Ուրախ եմ, որ դուք ևս մաս կազմեցիք այն հազարավոր երիտասարդների, ովքեր ծրագրի գոյության 5 տարիների ընթացքում այցելել են Հայաստան, ընկերացել են, բարեկամացել: Կարծում եմ որ այդ բարեկամությունը դեռ երկար կշարունակվի»: Նախարարը կարևորեց հայերենի ուսուցումը: Նա հորդորեց ամեն օր հաճախել հայոց լեզվի դասընթացներին և Հայաստանում խոսել միայն հայերեն, ճանաչել Հայրենիքը և վերջապես, բարեկամանալ իրար հետ: Ելույթ ունեցան և արիտունցիներին ողջունեցին «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, հայերենի արագացված ուսուցման դասագրքի հեղինակ Լուսինե Մուրադյանը, Մանկական եվրատեսիլ 2011թ Հայաստանը ներկայացրած Դալիթան, հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, ծրագրի մասնակիցներ: Ծրագրի այս փուլին Հայաստան է ժամանել շուրջ 85 մասնակից աշխարհի 16 երկրից՝ Ուրուգվայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Սիրիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |