12 օգոստոսի 2013 - 17:54 AMT
ՀՀ դատախազությունն ու Հարվարդի համալսարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

Սերգեյ Կանապլյուկը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարևորելով համագործակցության ակտիվացումը։

Նա առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում` համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։